«Ալեպպո Քուիզինը» մասնակցեց ամենամյա Բերքի փառատոնին

2019թ․ սեպտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո կայացավ ամենամյա Բերքի փառատոնին՝ կազմակերպված «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Փառատոնը հնարավորություն ընձեռեց Հայաստանում ապաստանած փախստականներին և տեղահանված անձանց, ապաստան հայցողներին, ազգային փոքրամասնություններին, տարբեր կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ հանրությանը ներկայացնել իրենց կողմից պատրաստված աշխատանքներն ու արտադրանքը։

Փառատոնին մասնակցեց նաև «Ալեպպո Քուիզին» կենտրոնը՝ հիմնադրված «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից։ Փառատոնի մասնակիցները և անցորդները հնարավորություն ունեցան համտեսելու մերձավորարևելյան խոհանոցի լավագույն ուտեստները՝ համեմված սիրիական և հայկական յուրահատուկ համեմունքներով։ «Ալեպպո Քուիզին» կենտրոնը ցանկացողներին ներկայացրեց նաև իր կողմից իրականացվող քեյթրինգ ծառայությունն ու խոհարարական դասընթացները, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվում է փախստականների համար աշխատատեղերի ստեղծմանն ու տեղացիներին և տեղահանված անձանց ֆինանսական և կենսաապահովման օգնություն ցուցաբերելուն։

Փառատոնին ներկայացված ուտեստների վաճառքից ստացված շահույթը ևս ծառայելու է խոցելի վիճակում գտնվող փախստականներին և տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու առաքելությանը։

 «Ալեպպո Քուիզին» կենտրոնը սոցիալական ձեռնարկություն է՝ հիմնադրված «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ստեղծելու աշխատանքի հնարավորություններ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականների համար։ Ձեռնարկությունը ֆինանսավորվում և աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից, ներառյալ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Կարիտաս Ավստրիան, Եվրոպական միությունը, «ԳԻԶ» Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, ՀյուսթոնՏեխաս նահանգի Սբ. Գեւորգ Առաքելական եկեղեցին, ՀՀում Ճապոնիայի դեսպանությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, պարոն Վրեժ Քոլանճյանը, դոկտոր և տիկին ՕստերբաուերՏանիելյանները և այլք։