«Ալեպպո Քուիզին» կենտրոնի մասնակցությունը նախատոնական տոնավաճառներին

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) սոցիալական ձեռնարկություն հանդիսացող նորաբաց «Ալեպպո Քուիզին» կենտրոնն արդեն հասցրել է մասնակցել մի քանի տոնավաճառների և ներկայացնել իր յուրահատուկ խոհանոցը:

2018 թվականի դեկտեմբերի 22-ին «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց «Food & Alco 2018» նախատոնական տոնավաճառին «Երևան Էքսպո» կենտրոնում: Իսկ ս/թ․ դեկտեմբերի 23-ին կենտրոնն իր արտադրանքը ներկայացրեց հանրությանն արդեն Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցող նախատոնական տոնավաճառին։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի մասնակցությունն այս երկու տոնավաճառներին հնարավոր դարձավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել» ծրագրի շրջանակում, որը իրականացնում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին համագործակցության և աջակցության համար։

Հիշեցնենք`«Ալեպպո Քուիզին» կենտրոնը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։ Այն գործում է որպես սննդի արտադրամաս և  կարող է մատուցել ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում:

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

 Նորաբաց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի հասցեն է՝ ք․ Երևան, Կողբացի 83 շ., 2/1 տարածք: Հեռ․՝ 011 54 53 69, 055 54 53 61, 098 54 53 31: