Ամանորին ընդառաջ Ֆինանսական աջակցություն ՝ 320 սիրիահայ ընտանիքներին

2019 թվականի դեկտեմբերի 27, 28, 29-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Տաքուկ Ձմեռ» մարդասիրական ծրագրի շրջանակում, այս տարի ևս, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Հայաստանում հաստատված 320 սիրիահայ ընտանիքի:

Ծրագիրն իրականացվում է արդեն մի քանի տարի և համախմբում է տեղական և միջազգային կառույցներին ու անհատ բարերարներին՝ նպատակ ունենալով որոշ չափով թեթևացնել ընտանիքների նախատոնական ծախսերը: Կարիքավոր սիրիահայ ընտանիքների շարքում են մանուկներ, հաշմանդամության խնդիր ունեցող անձինք, ծնողազուրկ երեխաներ, տարեցներ և միայնակ ծնողներ:

Համագործակցության շնորհիվ յուրաքանչյուր տարի ավելի քան 300 ընտանիքի հատկացվել է սննդի փաթեթներ, նվեր քարտ՝ սնունդ գնելու համար, կամ տաք հագուստի և կոշիկի օգնություն:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում միջազգային ու տեղական կառույցներին և անհատ բարերարներին՝ կազմակերպությանը ցուցաբերած վստահության, կատարած նվիրատվությունների և սիրիահայ ընտանիքների կողքին գտնվելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում բարերարներ՝

“Nice shoes” խանութ-սրահի տնօրեն՝ պրն. Ջորջ Պերթիկեանին,

«Լի Դելյուքս» ընկերության տնօրինությանը,

Միհրան Բալխեանին,

Հրայր Պողիկեանին,

Արուշ Եսաեանին,

Հրաչ Գեւոեանին,

Միքայել Շատոեանին,

Հարութ Քէօյլեանին,

Մովսես Պաղտասարեանին,

Ալիս Ասատուրեանին,

Մարալ Տարակճեանին,

Թամար Խաչատուրեանին,

Գրիգոր Ստեփանեանին,

Սիլվա Գաբլանեանին,

Աբիկ Գարակիւլեանին,

Թորոս Պասմաճեանին,

Վարուժ Եսայեանին,

Վիգեն Չեմպերճեանին,

Գօգօ Շէկոեանին,

Ավետիս Կարագուլեանին,

Գառնի և Հովսեփ Գրիգորեաններին,

Լօրա Պասմաճեանին,

Աւագ Պետրոսեանին,

Տիգրան Պէրպէրեանին,

Եղիսաբեթ Գույումճեանին,

Շարլ Մարտինիին,

Յարութ Եսաեանին,

Գէորգ Պօյաճեանին,

Հայկ Բյուզանդեանին,

Սարգիս Գազանճեանին,

Համեստ Հակոբճեանին,

Գևորգ Հակոբճեանին,

Անժել Չեմբերչեանին,

Վրեժ Պօղոսեանին,

«Տերեան» ռեստորանի տնօրինությանը

Անանուն բարերարին: