Ամանորի նախաշեմին սիրիահայ ընտանիքները ստացան սննդի օգնություն

2017թ-ի դեկտեմբեր ամսին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքները ստացան սննդի օգնության փաթեթներ։

Օգնության տրամադրումը հնարավոր եղավ իրականացնել Բերթիկյան ընտանիքի և բարերարուհի Թերեզա Մխիթարյանի ջանքերի շնորհիվ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարերարներին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և ամանորի նախաշեմին Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։