Ամանորյա հանդիսություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնում

Ամանորյա տոներին ընդառաջ ս/թ. դեկտեմբերի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Արևիկ-Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում կենտրոնի տասնմեկ սաների մասնակցությամբ։

«Արևիկ-Հայաստան» կենտրոնը, որի հիմնական նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել սիրիահայ հատուկ կարիքներ ունեցող  երեխաների համար, այդ օրն իրական ամանորյա հեքիաթի էր վերածել կենտրոնի սաների համար։

Միջոցառման ընթացքում «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները հանդես եկան ասմունքով և երգերով։ Հանդիսության ավարտին Ձմեռ պապը նվերներ հանձնեց կենտրոնի սաներին։

 img_0002 img_0004 img_0007 img_0008 img_0009 img_0011 img_0012 img_0013 img_0016 img_0017 img_0018 img_0020 img_0021 img_0022 img_0023 img_0024 img_0025 img_0026 img_0027 img_0028 img_0031 img_0033 img_0034 img_0039 img_0043 img_0048