Անձի զարգացումը սոց-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումների առանցքում

Ս/թ․ դեկտեմբերի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման բանախոսն էր «Էս Թի Սի» կենտրոնի ներո-լեզվաբանական ծրագրավորման գլխավոր դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն: Նա «Ինչպես պլանավորել Նոր տարին» թեմայի ներքո կյանքի անիվի մոդելի տեխնիկայի միջոցով ներկաներին տրամադրեց գիտելիքներ և հմտություններ յուրաքանչյուր գործունեություն արդյունավետ ու հստակ պլանավորելու ու իրենց առջև դրված նպատակներին հասնելու մասին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։