Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի համակարգող. ՀԱԼԵՊ ՀԿ

Թափուր աշխատատեղ

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Վերջնաժամկետ` 4 դեկտեմբերի, 2020 թ

Երևան, Հայաստան

Լրիվ դրույք (40 ժամ / շաբաթական)

Գործատուի մասին

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) 2013 թվականից ի վեր Հայաստանում գործող մարդասիրական, ոչ-կառավարական, ոչ-առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Սիրիայից, Լիբանանից և Արցախից տեղահանված անձանց:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը մշակում և իրականացնում է Հայաստանում փախստականների պաշտպանությանը, աջակցմանը և հզորացմանն ուղղված երկարատև և կայուն ծրագրեր, որոնք նպաստում են տեղահանված անձանց վերաբնակեցմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև ապահովում փախստականների իրավունքների պաշտպանությունը սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում:

Իր գործունեության ընթացքում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 16000 սիրիահայերի, լիբանանահայերի և արցախահայերի: Կազմակերպությունն իրականացնում է տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ` փախստական խոցելի ընտանիքներին տրամադրելով մարդասիրական, սոցիալական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն:

Աշխատանքի նկարագրություն

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) փնտրում է ծրագրի համակարգողի՝ բարձր որակավորում ունեցող թեկնածու: Ծրագրի համակարգողը ղեկավարելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրերի ադմինիստրատիվ, կազմակերպչական և ծրագրային բաղադրիչները և անմիջապես զեկուցելու է Գործադիր տնօրենին:

Պարտականություններ

• Համակարգել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի առկա ծրագրերի իրականացումը և մշակել նոր ծրագրեր` ավագ աշխատակազմի հետ համագործակցությամբ:

• Պատրաստել, նախագծել, խմբագրել, ձևափոխել, թարգմանել և տարածել նյութեր, ինչպիսիք են նորություններ, ծրագրային հաշվետվություններ, ֆինանսական հաշվետվություններ, ճեպազրույցներ և այլն:

• Համագործակցել ծրագրային գործընկերների հետ` առկա և ապագա դոնորների համար առաջարկություններ, հաշվետվություններ և այլ նյութեր կազմելու համար:

• Հաշվապահի, փոխնախագահի և (կամ) գործադիր տնօրենի հետ համագործակցությամբ կազմել բյուջեներ և ֆինանսական հաշվետվություններ:

• Պատրաստել, մշակել, խմբագրել և վերանայել պայմանագրեր, ծառայողական ակտեր և այլ իրավական փաստաթղթեր:

• Գրանցել / փաստաթղթավորել ծրագրերի արդյունքները և դրանց ազդեցությունը թիրախահային շահառուների վրա:

• Ապահովել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և դոնոր կազմակերպությունների պահանջով իրականացվող ծրագրերի տեսանելիությունը (պահպանել ծրագրի գործունեության ֆոտոշարքը, կայքերի բովանդակությունը, սոցիալական ցանցերում հաղորդակցությունը, հոդվածների մշակումը, տեղադրումը և այլն):

• Հետազոտել և գտնել դրամաշնորհային հնարավորություններ` կազմակերպության կարողություններն ընդլայնելու և աջակցելու, ինչպես նաև առկա և նոր ծրագրեր մեկնարկելու համար:

• Գտնել աջակցության նոր աղբյուրներ ՝ համապատասխանեցնելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրերը՝ դոնորների ֆինանսավորման առաջնահերթություններըին:

• Մասնակցել և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ներկայացնել դոնորների, պետական պաշտոնյաների, ՔՀԿ-ների և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումներին:

• Աջակցել փորձնակների և կամավորների հավաքագրմանն ու  համակարգմանը ` ծրագրերի պատշաճ իրականացումն ապահովելու համար:

• Պատրաստ լինի ճանապարհորդել Հայաստանի մարզերում, ներառյալ հանգստյան օրերին, ժամանակի մինչև 30%-ը:

• Գրանցել և պահպանել տարբեր ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները:

• Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ:

Որակավորում

Կրթություն.  Հասարակական գիտությունների, քաղաքագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան:

Փորձառություն. Նախընտրելի է առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Փախստականների,  միջազգային կամ շահույթ չհետապնդող կառույցում աշխատանքային փորձը ցանկալի է:

Պահանջվող որակավորումները և հմտությունները՝

• Գրասենյակային աշխատանքային փորձ և կազմակերպչական հմտություններ:

• Լավ միջանձնային հմտություններ ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատելու համար:

• Որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:

• Ինքնուրույն աշխատելու ունակություն:

• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և ճնշման տակ աշխատանքն ըստ  առաջնահերթության դասավորելու կարողություն:

•  Օտար լեզուների իմացություն (հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց, ռուսերենի և արաբերենի իմացությունը ցանկալի է):

• Տարբեր լսարաններին հասանելի համառոտ և համոզիչ հայեցակարգային տեղեկատվություն յուրացնելու և փոխանցելու ունակություն:

• Համակարգչային հմտություններ (Microsoft Office, Excel):

• Մարդու իրավունքների և փախստականների իրավունքների իմացությունը խիստ ցանկալի է:

• Ստեղծագործ մտքեր, նախաձեռնություններ ներկայացնելու և հետևելու կարողությունը պարտադիր է:

• Դրամաշնորհային ծրագրեր գրելու փորձը և միջազգային իրավապաշտպան դոնոր համայնքի հետ ծանոթությունը խիստ ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

Ինչպե՞ս դիմել աշխատանքին։ Խնդրում ենք career@aleppo-ngo.org էլ-փոստին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե) և մոտիվացիոն նամակը՝ նշելով ակնկալվող վարձատրության չափը: Էլ-փոստի վերնագրում խնդրում ենք նշել “Project Coordinator Applications 2020”:

Աշխատավարձը պետք է համապատասխանի թեկնածուի փորձին. հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերի 4-ն է:

«ՀԱԼԵՊ» ՀԿ -ն հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և  աշխատանքի ընդունման իր կարգում չի կիրառում խտրական վերաբերմունք: