«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը մեկնարկում են «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագիրը՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

Երիտասարդների պայծառ ապագա
Վերջնաժամկետ` 4 հոկտեմբերի, 2020 թ
Ծրագրի մասին
Հայ և փախստական գործարարների նոր սերնդին աջակցելու դրամաշնորհ:
«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ի սեպտեմբերին «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից:
Ծրագիրը նախատեսում է աջակցել երիտասարդներին Հայաստանում, ներառյալ Իրաքից, Իրանից, Լիբանանից և Սիրիայից ժամանած փախստականներին և միգրանտներին, զարգացնել նրանց գոյություն ունեցող ձեռնարկությունները կամ հիմնելու նոր ձեռնարկություններ, որոնք կապահովեն հայաստանյան հասարակության սոցիալ-տնտեսական բարեկեցությունը:
Ո՞ւմ համար է ծրագիրը
Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին տալ նոր հմտություններ և նորարարական միջոցներ:
Հայաստանի բնակչությունն ունի ակտիվ երիտասարդներ, ովքեր ջանասիրաբար պայքարում են բարձր մակարդակի գործազրկության, աշխատանքային իրավունքների խախտումների և վատթարացող տնտեսական վիճակի պատճառով, որի վրա բացասաբար է ազդել նաև COVID-19 համաճարակը:
Այսօր մենք առավել քան երբևէ պետք է գիտակցենք երկրի երիտասարդ ձեռներեցների և նորարարների տնտեսական ներուժը՝ բարձրակարգ աշխատատեղեր ստեղծելու, ներառական տնտեսական աճ խթանելու և Հայաստանից արտագաղթի տեմպերը դադարեցնելու համար:
Ծրագրի նպատակն է երիտասարդների համար ամրապնդել զբաղվածության և ձեռներեցության էկոհամակարգը Հայաստանում` տրամադրելով փոքր դրամաշնորհ` խթանելու համար սկսնակ, նորարար հայ և փախստական երիտասարդ ձեռներեցների կողմից ստեղծված բիզնեսները:
«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրին դիմելու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական լրացված հայտ:
Ընդունելության չափանիշներ
Դիմորդներ.
Դիմելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան երիտասարդները (Տարիքի ապացույց պահանջվելու է)
Պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն, ՀՀ-ում օրինական կացության կամ փախստականի կարգավիճակ:
Այն դեպքում, երբ ներգրավված են մեկից ավելի բիզնես գործընկերներ, ծրագրի հիմնական դիմորդը պետք է էապես ներգրավված լինի բիզնեսի կառավարման մեջ:
Բիզնեսում ընդգրկված ոչ բոլոր անհատները, այլ միայն հիմնական հայտատուն պետք է լինի 18-35 տարեկան և համապատասխանի ընդունելության բոլոր չափանիշներին:
Դիմորդը պետք է ակտիվորեն ներգրավվի առօրյա գործունեության բոլոր ոլորտներում:
Բիզնես ձեռնարկություններ՝
• Հիմնական դիմումատուին պետք է տրամադրի լրիվ դրույքով ինքնազբաղվածություն (շաբաթը նվազագույնը 30 ժամ),
• Պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,
• Պետք է լինի շահույթ ստանալու նպատակով ստեղծված բիզնես,
• Գործարար ծրագրի միջոցով պետք է ցույց տա, որ ձեռնարկությունը հաջողության մեծ հնարավորություն ունի,
• Պետք է լինի գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում կամ շատ լավ ուսումնասիրված և զարգացած բիզնես գաղափար:
Ինչպե՞ս դիմել
• Ուսումնասիրել «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրի հայտի ձևը (բիզնես պլան և բյուջեի ձև),
• Ներկայացնել լրացված հայտի փաթեթը ՝ ներառյալ բիզնես պլանը, բյուջեն, անձնագրի պատճենը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, ընկերության վկայականը, ընկերության բանկային հաշվի տվյալները և CV / Դիմորդի ռեզյումեն՝ ՀԱԼԵՊ ՀԿ-ին հետևյալ էլ. փոստով ՝ info @ aleppo-ngo.org ՝ օգտագործելով հետևյալ վերնագիրը (Subject բաժնում)՝ «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրի (Հայտատուի Անուն/Ազգանունը):
Ֆինանսավորման չափը
Ընտրված դիմորդները կստանան 1,500,000 ՀՀ դրամ, որը կփոխանցվի իրավաբանական անձի (օրինակ՝ անհատ ձեռնարկատեր, ընտանեկան բիզնես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և այլն) բանկային հաշվեհամարին, որը պատկանում է հայտատուին:
Գնահատման գործընթացը
Դիմումները կգնահատվեն ընդունելությանը համապատասխանության չափանիշներով` հիմնվելով ներկայացված բիզնես ծրագրի վրա: Ընտրող հանձնաժողովը բաղկացած կլինի ՀԱԼԵՊ ՀԿ-ի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներից և այլ փորձագետներից:
Դրամաշնորհային ծրագրի համակարգողը կիրականացնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները դիմումը դիտարկելիս՝ վստահ լինելու համար, որ տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և ամբողջական:
Դիմորդներից կարող է պահանջվել տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընդունելության պահանջները ստուգելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ. հաջողակ դիմորդները ֆինանսավորում ստանալուց հետո առնվազն 3 տարի պետք է վարեն իրենց հաշիվների մանրակրկիտ հաշվառում, հատկապես սույն ծրագրի միջոցով կատարված ծախսերի:
Միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն ընտրող հանձնաժողովին իրենց բիզնես պլանը ներկայացնելու:
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի տվյալներ՝
Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ
Հեռ. 098 545361
Էլ. հասցե՝ info@aleppo-ngo.org, araksmartirosyan@aleppo-ngo.org
Վեբկայք՝ https://aleppo-ngo.org/