«Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին»
«Երիտասարդների պայծառ ապագա»
Վերջնաժամկետ` 5 հունիսի, 2021 թ.
Ծրագրի մասին
«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագիրը հայ և փախստական գործարարների նոր սերնդին աջակցելուն միտված դրամաշնորհային ծրագիր է: Այն մեկնարկել է 2021 թ.-ի մայիսին «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի՝ և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդներին, ներառյալ Իրաքից, Իրանից, Լիբանանից և Սիրիայից ժամանած փախստականներին և միգրանտներին, զարգացնել նրանց արդեն գործող ձեռնարկությունները կամ հիմնել նոր ձեռնարկություններ, որոնք կապահովեն հայաստանյան հասարակության սոցիալ-տնտեսական բարեկեցությունը:
Ծրագրի շահառուները
Ծրագրի նպատակն է ապագայի հմտություններ և նորարարություն ներմուծելու գործիքներ տալ հայ երիտասարդներին: Հայաստանի բնակչության մեջ կան մեծ թվով ակտիվ երիտասարդներ, ովքեր ջանասիրաբար պայքարում են իրենց ներուժն ամողջությամբ իրացնելու համար՝ գործազրկության բարձր մակարդակի, աշխատանքային իրավունքների խախտումների և վատթարացող տնտեսության պատճառով, որի վրա բացասաբար են ազդել նաև կորոնավիրուսային համաճարակն ու 2020 թ. Ադրբեջանի ներխուժումը Արցախի Հանրապետություն:
Ուստի, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է իրացնել երկրի երիտասարդ ձեռներեցների և նորարարների՝ բարձրակարգ աշխատատեղեր ստեղծելու ներուժը՝ ներառական տնտեսական աճ խթանելու և Հայաստանից արտագաղթի տեմպերը դադարեցնելու համար:
Ֆոնդի նպատակը Հայաստանում զբաղվածության և ձեռներեցության էկոհամակարգի ամրապնդումն է` փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով փախստական հայ կանանց և տղամարդկանց կողմից հիմնված նորարար ստարտափների զարգացումն ապահովելու համար:
«Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» ծրագրին դիմելու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական լրացված հայտ:
Համապատասխանելիության չափանիշներ
Դիմելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան երիտասարդները (տարիքի ապացույց է պահանջվելու):
Դիմորդները պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն, ՀՀ-ում օրինական կացության կամ փախստականի կարգավիճակ:
Մեկից ավելի բիզնես գործընկերների ներգրավված լինելու դեպքում, ծրագրի հիմնական դիմորդը պետք է զգալիորեն ներգրավված լինի բիզնեսի կառավարման մեջ:
Մեկից ավելի բիզնես գործընկերների դեպքում, հիմնական հայտատուն պետք է լինի 18-35 տարեկան և համապատասխանի ընդունելության վերը նշված բոլոր չափանիշներին: Պարտադիր չէ, որ բիզնեսում ներգրավված մյուս գործընկերները ևս համապատասխանեն ծրագրով սահմանված բոլոր չափանիշներին:
Դիմորդը պետք է ակտիվորեն ներգրավվի ձեռնարկության առօրյա գործունեության բոլոր ոլորտներում:
Բիզնես ձեռնարկությունը՝
• պետք է լրիվ դրույքով ինքնազբաղվածություն ապահովվի (շաբաթական նվազագույնը 30 ժամ) հիմնական դիմումատուի համար,
• պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետությունում,
• պետք է ստեղծված լինի շահույթ ստանալու նպատակով,
• գործարար ծրագրի միջոցով պետք է ցույց տա, որ ձեռնարկությունը հաջողության մեծ հնարավորություններ ունի,
• պետք է լինի գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում կամ շատ լավ ուսումնասիրված և զարգացած բիզնես գաղափար:
Դիմելու համար անհրաժեշտ է.
• ուսումնասիրել «Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին» ծրագրի հայտի ձևը (բիզնես պլանը և բյուջեի ձևաթուղթ),
• լրացված հայտի փաթեթը՝ ներառյալ բիզնես պլանը, բյուջեն, անձնագրի պատճենը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, ընկերության վկայականը, բանկային հաշվեհամարի տվյալները և դիմորդի ռեզյումեն/ CV / ուղարկել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի info@aleppo-ngo.org էլ. հասցեին ՝ Subject դաշտում օգտագործելով «Աջակցություն երիտասարդ ձեռներեցիներին» (ծրագրի հայտատուի Անուն/Ազգանունը) վերնագիրը:
Ֆինանսավորման չափը
Ընտրված դիմորդները կստանան 1,000,000 ՀՀ դրամ, որը կփոխանցվի հայտատուին պատկանող (իրավաբանական անձի, օրինակ՝ անհատ ձեռնարկատեր, ընտանեկան բիզնես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և այլն) բանկային հաշվեհամարին:
Գնահատման գործընթացը
Դիմումները կգնահատվեն` ըստ ներկայացված բիզնես ծրագրի: Ընտրող հանձնաժողովը բաղկացած կլինի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներից և այլ փորձագետներից:
Դիմումները դիտարկելիս դրամաշնորհային ծրագրի համակարգողը կիրականացնի բոլոր անհրաժեշտ ստուգումները ՝ հավաստիանալու, որ տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և ամբողջական:
Դիմորդներից կարող է պահանջվել տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր` ծրագրի ընդունելության պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հաջողակ դիմորդները ֆինանսավորում ստանալուց հետո առնվազն 3 տարի պետք է վարեն իրենց հաշիվների, հատկապես, սույն ծրագրի միջոցով կատարված ծախսերի մանրակրկիտ հաշվառում:
Միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն իրենց բիզնես պլանը ներկայացնելու ընտրող հանձնաժողովին:
Հետադարձ կապ
Հասցե՝ Անտառային 160/15, -1 հարկ
Հեռ. 098 545361
Էլ. հասցե՝ info@aleppo-ngo.org, tsovinarh@aleppo-ngo.org
Վեբկայք՝ https://aleppo-ngo.org/