Աջակցություն Հայաստանում բնակվող փախստականներին. ՀԱԼԵՊ ՀԿ և Հայաստան-Արցախ հիմնադրամ

2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը COVID-19 համաճարակի ընթացքում հիգիենայի պարագաներ և օպտիկական ակնոցներ է բաժանել 508 սիրիացի փախստական ընտանիքների, որոնք տրամադրվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ, 668 փախստական օգնություն է ստացել 2020 թվականի ընթացքում:

Մարդասիրական օգնությունը շարունակվելու է 2021թ. և առավել մեծ թվով ընտանիքներ կընդգրկվեն ծրագրում:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորը երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին՝ Հայաստանում ապաստանած սիրիահայ և այլ փախստականներին աջակցելու համար: