Առողջապահական խնդիրները «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում

2019 թվականի փետրվարի 22-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում կազմակերպվող հանդիպմանը կրկին անգամ հյուրընկալել էր բժշկուհի Մայդա Չավուշյանին, ով սիրիական հակամարտության հետևանքով հաստատվել է Հայաստանում։

Բժշկուհի Մ․Չավուշյանը մասնակիցներին ներկայացրեց օստեոխոնդրոզի՝ ողնաշարի ձևախախտական փոփոխության մասին, ինչպես նաև դրա առաջացման պատճառները և հետևանքները։ Ներկաները տեղեկացան այդ հիվանդության ախտանշանների մասին, հետագայում ժամանակին կանխելու դրա զարգացմանը։

Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝  «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է  օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝աջակցելով նրանց սոցիալհոգեբանական վերականգմանը:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում: Հասցե՝ ք. Երևան, ՀյուսիսայինՊողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):