Առողջ ապրելակերպը սոց-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպման ուշադրության կենտրոնում

Ս/թ․ նոյեմբերի 10-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպմանն հյուրն էր Լիաննա Բախտիկյանը, ով խոսեց առողջ սննդի ու առողջ ապրելակերպի մասին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։