Ավանդական կարպետագործության և գորգագործության դասընթացներ կանանց համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 21-ից կազմակերպում է ավանդական կարպետագործության և գորգագործության դասընթացներ կանանց համար։

Ծրագիրն իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Ավանդական կարպետագործության և գորգագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում։

Դասընթացի մասնակիցները ձեռք են բերելու կարպետ և գորգ գործելու հմտություններ և կարողություններ, ծանոթանալու են հայկական կարպետագործության և գորգագործության առանձնահատկություններին, ինչպես նաև զարգացնելու են ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները:

Դասընթացները տեղի են ունենալու յուրաքանչյուր շաբաթ և տևելու են 3 ժամ:

Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 098 54 53 62 հեռախոսահամարին:

Հարգանքով՝

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ