Ավելի լավ ապագա Հայաստանում

2016թ-ի փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության նոր կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» խորագրով հանդիպում-սեմինար: Վերջինս կազմակերպվել էր «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող «Սիրահայ  երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որի կարևորագույն նպատակն է հզորացնել Երևանում բնակվող սիրիահայ երիտասարդների գիտելիքները և կարողությունները՝ կառուցելու ավելի լավ ապագա Հայաստանում։

Հանդիպում-սեմինարին դասախոսությամբ հանդես եկան Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանը և Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը: Համապատասխանաբար ներկայացվեցին ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի զարգացման փուլերը, կազմակերպված երիտասարդության դերը քաղաքացիական հասարակությունում, ՀՀ-ում երիտասարդական աշխատանքին խթանող տեղական և միջազգային կառույցները:

Հանդիպման մասնակից թվով 30 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու նաև երիտասարդական աշխատանքի մասը կազմող ոչ ֆորմալ կրթության մասին:

Հանդիպումն ավարտվեց երիտասարդների պատրաստակամությամբ՝ իրենց ներդրումն ունենալու երիտասարդական աշխատանքին և մասը կազմելու ՀՀ-ի ակտիվ և կազմակերպված երիտասարդությանը:

16020052 16020057 16020061 16020065 16020067 16020069 16020071