Ավելի քան հիսուն սիրիահայ մանուկներ մասնակցում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներին

Ս/թ. դեկտեմբերի 3-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ավելի քան հիսուն սիրիահայ մանուկներ մասնակցեցին մանկապատանեկան հավաքներին:

Շնորհաշատ ուսուցիչների ուղղորդությամբ մանուկները սովորեցին պատրաստել Ամանորին նվիրված ձեռագործ աշխատանքներ, մասնակցեցին նկարչության դասին, ինչպես նաև երաժշտության դասին սովորեցին նոր երգեր: Մանուկները մասնակցեցին նաև տարատեսակ ուսուցողական խաղերի:

Մանկապատանեկան հավաքների մասնակիցների համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը պատրաստել էր նվերներ՝ տաք գլխարկների և ձեռնոցների տեսքով:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր գործունեության շրջանակում մեծապես ուշադրություն դարձնելով նաև սիրիահայ մանուկների կարիքներին՝ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ սիրիահայ մանուկների և պատանիների բարօրության ապահովմանը, նրանց ազատ ժամանցի կազմակերպմանը և քաղաքացիական կյանքում ներգրավմանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող մանկապատանեկան հավաքներն իրենց շուրջն են համախմբում Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներին և պատանիներին ու տրամադրում են անձի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող նորանոր գիտելիքներ և հմտություններ:

Մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպվում են մանկապատանեկան հավաքներ։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15310432_1140095969438896_1353515326_n 15356973_1140095876105572_1950826545_n 15300481_1140095842772242_1629754887_n