«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները հանրությանը ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները

2017 թվականի դեկտեմբերի 2-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնը մասնակցեց Երևանի միջազգային կանանց միավորման կողմից կազմակերպված Ամանորի բարեգործական ցուցահանդես-վաճառքին:

Առանձին տաղավարով ներկայացվեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքները:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի ժրաջան ուսուցչուհիները ջանք ու եռանդ չէին խնայել կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաներին փոխանցելու հմտություններ գեղեցիկ ու հետաքրքաշարժ Ամանորի ձեռագործ աշխատանքներ պատրաստելու համար:

Եվ արդեն բարեգործական ցուցահանդես-վաճառքին տաղավարում ուսուցիչների հետ իրենց պատրաստած ձեռագործ աշխատանքներն էին ներկայացնում հանրությանը կենտրոնի սաները:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տաղավարում հյուրընկալվեցին բազմաթիվ անձիք՝ քաջալերելով կենտրոնի մասնակցությունը ցուցահանդես-վաճառքին:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնն անվճար հիմունքներով աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ապաստան գտած մտավոր և ֆիզիկապես հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերին՝ նպատակ ունենալով դյուրացնել նրանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն անվճար ստանում են հոգեբանական աջակցություն և մասնակցում են հատուկ ուսուցողական դասընթացների, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, թատրոն-թերապիայի, խոսքի զարգացման և ձեռագործ աշխատանքների պատրաստման դասընթացները: Վերոհիշյալ դասընթացներն իրականացվում են մի խումբ նվիրյալ սիրիահայ ուսուցիչների կողմից: