«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների հանդիպումը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում

2019թ. հոկտեմբերի 19-ին կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնի սաների հանդիպումը։ 

Թեև «Արևիկ-Հայաստան» կենտրոնը որոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը, սակայն, կենտրոնի սաները և տնօրինության անդամները պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ տարբեր առիթներով և վերադարձնում սաներին կենտրոնի ջերմ ու հարազատ դարձած մթնոլորտը։

Հաշվի առնելով կենտրոնի նախկին գործունեությունը և արդյունքները՝ առաջիկայում նախատեսվում է իրականացնել նոր ծրագիր՝ կենտրոնի աշխատանքները  վերսկսելու համար։

Հանդիպմանը, որին ներկա էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի տիկնանց խորհրդի ներկայացուցիչները, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները, խնամակալների կազմի ներկայացուցիչները և տնօրինության անդամները, ուղեկցվեց երգով, պարով, զվարճալի խաղերով։ Սաները սիրով պատրաստեցին գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ։ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչները կենտրոնի անդամներին նվիրեցին պայուսակներ և գրենական պիտույքներ։

Հանդիպման ավարտին ներկաները համտեսեցին Ալեպպո Քուիզին» կենտրոնի համեղ ուտեստները և հրաժեշտ տվեցին միմյանց՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

ԱրևիկՀայաստան» կենտրոնի գործունեության ընթացքում հատուկ կարիքներ ունեցող սաները ստացել են անվճար հիմունքներով ներառական կրթություն, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտության, ֆիզիկական դաստիարակության դասընթացները, ինչպես նաև թատրոնթերապիայի և խոսքի զարգացման անվճար դասեր: Դասընթացների շնորհիվ պատերազմի միջով անցած հատուկ կարիքներ ունեցող երեխաները ազատվել են լեզվական խոչընդոտներից և ձեռքբերելտարատեսակ հմտություններ՝ ձեռքի աշխատանքներ կատարելու համար։ «ԱրևիկՀայաստան» կենտրոնի գործունեությանն աջակցել են անհատ բարերարներ և կառույցներ՝ ի դեմս «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի, ՀՀում ԱՄՆ դեսպանության և «ԱՄՔՈՐՀայաստան» բարեգործական հիմնադրամի։