Բարեգործական ճաշկերույթ՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին

2019թ․ օգոստոսի 28-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ»  ՀԿ) հովանու ներքո կայացավ բարեգործական ճաշկերույթ՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին:

Ներկաները մասնակցեցին Խաղողօրհնեքի արարողությանը Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի գլխավորությամբ և մեծագույն սիրով լսեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնակատարության խորհուրդը։

Բացման խոսքով հանդես եկավ Սալբի Կարագուլյանը, ով ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց միջոցառման գլխավոր հյուրերին և բարերարներին, ի դեմս Մարալ Քարաքաշյանի, Լորա Բասմաջյանի, Սալբի Իսփինճյանի,  Վերա Եղբարալյանի, Սիրանուշ Գասապյանի, Ռիտա Կարագուլյանի, տիկին Հակոբջանյանի և ուրիշների։

Համընդհանուր հանդիսության մթնոլորտում տեղի ունեցավ նաև հարիսայի օրհնությունը, որին հաջորդեցին հյուրասիրությունը, խաղերն ու շնորհավորանքները։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարեգործական ճաշկերույթի կազմակերպմանը մասնակցած կանանց, մասնավորապես, Մարալ Քարաքաշյանին, Թալին Չեմբերճյանին, Սալբի Կարագուլյանին, Սոսի Քահքեջյանին, Շուշան Կարապետյանին, Տանիա Բաբողլյանին՝ համանման բարեգործական նախաձեռնություններ կազմակերպելու և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելությանը սատարելու համար։