Բարեգործական ճաշկերույթ նվիրված Թարգմանչաց տոնին

2019թ․ հոկտեմբերի 10-ին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հովանու ներքո կայացավ բարեգործական ճաշկերույթ՝ նվիրված Թարգմանչաց տոնին:

Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է։ Այս տարի Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին Սուրբ Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 12-ին, ինչի նախօրեին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ»  ՀԿ)  հովանու ներքո կազմակերպվել էր հերթական տոնական բարեգործական ճաշկերույթը։

Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան Սուրբ Թարգմանչաց տոնի խորհրդին։ Հյուրասիրությանը հաջորդեցին շնորհավորանքներն ու շնորհակալանքի խոսքերը, ինչից հետո վիճակահանության միջոցով միմյանց փոխանցեցին իրենց կողմից պատրաստված նվերները։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարեգործական ճաշկերույթի կազմակերպմանը մասնակցած կանանց՝ համանման բարեգործական նախաձեռնությունների և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելությանը սատարելու համար։