Բարեգործական նախաճաշ նվիրված Սուրբ Սարգիս զորավարի տոնին

2019 թ-ի փետրվարի 13-ին կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ-ի) ամենամյա բարեգործական  միջոցառումը՝ նվիրված Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնին։

Բարեգործական միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին անձիք, ովքեր տարիներ շարունակ իրենց աջակցությունն ու հավատն են ընծայում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մարդասիրական գործունեությանը՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի բարօրության ապահովման։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց կազմակերպության տիկնանց հանձնաժողովի ատենապետուհի Շուշան Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով  բարեգործական միջոցառման կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։

Միջոցառման մասնակիցներին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի տիկնանց հանձնաժողովի կողմից մատուցվեց նաև անակնկալ՝ տարատեսակ հետաքրքաշարժ խաղերով և գեղեցիկ նվերների հանձմամբ։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ուրույն ներդրումն ունենալով կազմակերպության բարեգործական ծրագրերին՝ նպաստում են Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի բարօրությանը։

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին: