Բարեգործական վաճառք՝ ի նպաստ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ս/թ. հոկտեմբերի 14-ին կազմակերպել էր արևելյան խոհանոցի ուտեստների բարեգործական վաճառք՝ ի նպաստ կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի։

Բարեգործական նախաձեռնությունն իր շուրջն էր համախմբել արևելյան խոհանոցի վարպետներին և գուրմաններին։ Նախաձեռնությանը մասնակից սիրիահայ կանայք ջանասիրաբար ներկայացնում էին ցուցադրված ուտեստները՝ տեղեկություն տրամադրելով նաև պատրաստման եղանակների մասին։

Բարեգործական վաճառքի շահույթը ծառայելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի գործունեության ապահովմանը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնը անվճար հիմունքներով աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ապաստան գտած մտավոր և ֆիզիկապես հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց՝ նպատակ ունենալով դյուրացնել նրանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:

 «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն անվճար ստանում են հոգեբանական աջակցություն և մասնակցում են հատուկ ուսուցողական դասընթացների, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, թատրոն-թերապիայի, խոսքի զարգացման և ձեռագործ աշխատանքների պատրաստման դասընթացները: Վերոհիշյալ դասընթացներն իրականացվում են մի խումբ նվիրյալ սիրիահայ ուսուցիչների և աշխատակազմի կողմից:

14697168_685742514923022_765176291_o 14699638_685742378256369_1223844683_o 14796008_855629881239896_1613173711_o 14803199_855630057906545_670589079_o 14858597_10202115782013610_112648022_o