Բարեգործական ցուցահանդես-վաճառք «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ներքո ավանդաբար նախաձեռնվում և անցկացվում են բարեգործական բնույթի տարատեսակ միջոցառումներ՝ ի նպաստ Հայաստանում ապաստանած սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծման։

Սույն թվականի մարտի 9-ին և 10-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում հերթական անգամ կյանքի կոչվեց բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ ի նպաստ «Արևիկ-Հայաստան» հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոնի գործունեության։

Բարեգործական ցուցահանես-վաճառքի նախաձեռնությունը պատկանում էր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տիկնանց խորհրդին։

Այն մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ, փոխնախագահ Ծովիկ Պայթարյանի և կազմակերպության «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանի ողջույնի խոսքերով։

Բարգործական ցուցահանդես-վաճառքին ներկայացվեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ և արևելյան խոհանոցը ներկայացնող տարատեսակ ուտեստներ։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության նպատակն է կրթական, սպորտային և մշակութային ուղղվածություն ունեցող դասընթացների միջոցով դյուրացնել Հայաստանում գտնվող հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:

17264390_596157383911512_8936436387326329248_n 17201363_596157380578179_3164596352534649640_n 17191430_596156930578224_4576617577428722816_n 1 2 3 17191129_596157593911491_6241909238600257654_n 4