Բնակարանային ծրագիր Լոռու մարզում սիրիահայերի համար

2016թ-ի մարտի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Հյուրընկալէ ընտանիք մը» հրատապ բնակարանային արձագանքման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը ուղղված սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի լուծմանը։ Ծրագրի շրջանակում կացարանային ապահովման սույն նախաձեռնության իրականացման վայրը գտնվում է Սպիտակ քաղաքի հարակից տարածքում։

Հանդիպմանը մասնակցում էին բնակարանային խնդիր ունեցող և Լոռու մարզում բնակություն հաստատել ցանկացող սիրիահայ ընտանիքներ։

«ՀԱԼԷՊ»  կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Մարգարյանը հանդիպմանը ներկա թվով 65 սիրիահայերի մանրամասնորեն ներկայացրեց առաջարկվող բնակարանային պայմանները և հնարավորությունները, որոնք թույլ կտան ընտանիքներին հաստատվել և ստեղծել բարեկեցիկ ապագա Մայր Հայրենիքում։

Հարկ է նշել, որ Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների առջև ծառացած խնդիրներից գերակա է բնակարանային խնդիրը։ Սույն նախաձեռնության շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը համագործակցում է Global Hope Network International-ի հետ։ Վերջինս իրականացնում է «House of Easter» բնակարանային ծրագիրը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելուն։

12422302_10154239376546412_1260493453_o

12894324_10154239376291412_1409841673_o

12903835_10154239376351412_1767961636_o