Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ-ի հուլիսի 8-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի անդամների միջև։

Հանդիպման շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը պարոն Փանոսյանին մանրամասնորեն ծանոթացրեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերի ուղղությունները։

Իսկ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տնօրենուհի Ալին Մոմջյանը և «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հոգեբարձուների խորհրդի անդամ Հակոբ Ֆաքջյանը անդրանդառնալով հաշմանադամության խնդիր ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնի աշխատանքներին՝ ներկայացրեցին տարվող աշխատանքները։