Գերմաներենի դասընթացներ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում 2019թ. հունվարի 31-ին, ևս մեկ սիրիահայ երիտասարդ՝ Սերլի Թեքայանը, բարեհաջող ավարտեց գերմաներենի դասընթացը: Մասնակիցը ձեռք բերեց հնարավորություն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ուսման մեջ և աշխատանքում:

«Ծրագրի շնորհիվ ես հնարավորություն ստացա սովորել գերմաներեն, որը մեծ նշանակություն ունի իմ անձնական և աշխատանքային նպատակների իրականացման գործում: Այս ծրագիրն, իսկապես, ոգևորում է սիրիական պատերազմի միջով անցած սիրիահայ երիտասարդներին և հնարավորություն տալիս հասնելու իրենց նպատակներին ու հաղթահարելու դժվարությունները»,- նշում է Սերլի Թեքայանը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված սիրիահայ երիտասարդներին՝ ինտեգրվելու հայաստանյան կյանքին:

Ծրագիրն օժանդակում է երիտասարդ փախստականների կարողությունների զարգացմանը՝ նպաստում քրիստոնեա-դեմոկրատական արժեքների պահպանմանը, բարելավում նրանց մասնագիտական հմտություններն աշխատանքի տեղավորման համար և, չնայած, սոցիալ-տնտեսական խոչընդոտներին՝ հնարավորություն տալիս շարունակելու իրենց կրթությունը կրթաթոշակների տրամադրման և ֆինանսական աջակցության շնորհիվ:

Ծրագրի հիմնական շահառուներն են սիրիական հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված 16-35 տարեկան սիրիահայ երիտասարդները:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: