Գլոբալ տաքացման պատճառների ու հետևանքների մասին խոսվեց «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում

2019թ. փետրվարի  8-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումներից մեկը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրը կենսաբան, նեյրոլեզվաբան Հակոբ Մակդիսն էր, ով ուսանել է Հալեպի համալսարանում՝ Կենսառեսուրսների կառավարում մասնագիտությամբ:

Բանախոսն այս անգամ ներկաներին ներկայացրեց ամբողջ աշխարհում տիրող մեծ խնդիրներից մեկի՝ գլոբալ տաքացման մասին, դրա առաջացման և հետևանքների մասին, նաև ինչպես կանխել դրա առաջացումը։

Գլոբալ տաքացման պատճառներից են ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները, այլև անհատները: Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների համար սպառված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությանը քայլ առ քայլ մոտեցնում է աղետին:

Գիտնականները հայտարարում են, որ եթե շարունակենք զբաղվել արևից կամ քամուց էներգիայի ստացման հարցով, մարդկությունը կկարողանա խուսափել համաշխարհային աղետից և իր սերունդներին շանս տալ՝ ապրելու մաքուր մոլորակում։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվողանվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանականդրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյանքաղաքացիական կյանում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսումներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալհոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում։

Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։