Գունազարդ բացիկներ, նոր երգեր և բանաստեղծություններ. Տեղի ունեցավ հերթական մանկապատանեկան հավաքը

2018թ. մարտի 18-ին տեղի ունեցավ սիրիահայ մանուկներ հերթական հանդիպումը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կենտրոնում:

Նախապատրաստվելով մայրերի միջազգային օրվան, որը Սիրիայում տոնում են մատրի 21-ին, սիրիահայ մանուկները իրենց մայրերի համար գունազարդ բացիկներ պատրաստեցին՝ ձևավորելով բազմազան նախշերով, նկարներով և ծաղիկներով՝ իրենց բարեմաղթանքները հղելով մայրերին: Այնուհետև, դաստիարակների ուղղորդությամբ, երեխաները խաղեր խաղացին և սովորեցին նոր բանաստեղծություններ և երգեր:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: 

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։