Դանիայի հայ համայնքն իր աջակցությունն է բերում սիրիահայ համայնքին Հայաստանում

Ս/թ. դեկտեմբերի 11-ին Դանիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Դանիայում առաջին անգամ տեղի ունեցավ Սբ. Ծննդյան հայկական տոնավաճառ, որին իրենց ուրույն աջակցությունը ցուցաբերեցին Դանիայում ՀՀ դեսպանությունն ու Հայ Առաքելական եկեղեցին:

Կազմակերպված տոնավաճառը կրում էր բարեգործական բնույթ՝ ունենալով նպատակ նպաստելու Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրության ապահովմանը:

Ինչպես հայտնում է Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Դինունցը՝ Դանիայի հայ համայնքը ևս մեկ անգամ կարևորելով «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից տարվող աշխատանքներին՝ տոնավաճառի հասույթը տրամադրելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին՝ դժվարին դրությունում գտնվող սիրիահայ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Դանիայի հայ համայնքին կազմակերպության գործունեությանը վերստին հավատ ընծայելու և Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքին օգնություն ցուցաբերելու համար:

christmasmarket3 christmasmarket1 christmasmarket2