Դարձի՛ր «Տաքուկ Ձմեռ» ծրագրի մասնիկը․ նվիրի՛ր Ամանոր սիրիահայ ընտանիքներին
Ամանորը տարվա ամենաջերմ, ամենագեղեցիկ տոնն է, որ, անկախ տարիքից, բոլորին պարուրում է բարությամբ, սիրով ու մանկական խանդավառությամբ։ Ամանորին ոչ միայն սպասում և հավատում ես հրաշքների, այլև ինքդ ես ցանկանում փոքրիկ հրաշքով ուրախացնել քո սիրելիներին։ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Տաքուկ Ձմեռ» ծրագրի միջոցով նպատակ ունի պարգևել այդպիսի ամանորյա հրաշք սիրիահայ մանուկներին և մեծահասակներին՝ հաշվի առնելով սիրիահայ ընտանիքների խոցելի դրությունը Հայաստանում։
2014թ․ից «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տաքուկ Ձմեռ» ծրագրի նպատակն է աջակցել սիրիահայ կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով համապատասխան մարդասիրական օգնություն, մասնավորապես՝ ձմեռային հագուստ, սնունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը իր գործունեության առանցքում ունենալով սիրիահայերի աջակցմանն ուղղված ծրագրերը՝ Ամանորին ընդառաջ համախմբում է տեղական և միջազգային կառույցներին ու անհատ բարերարներին «Տաքուկ Ձմեռ» ծրագրի շուրջ՝ իրապես տոն դարձնելու սոցիալապես անապահով վիճակում գտնվող սիրիահայերի Ամանորը:
Նկատի ունենալով կարիքավորության շեմում գտնվող սիրիահայ ընտանիքների խոցելի դրությունը՝ «Տաքուկ Ձմեռ» ծրագիրն ընտանիքներին տրամադրում է սննդի փաթեթներ կամ նվեր-քարտեր՝ պարենային գնումներ կատարելու նպատակով:
Ցանկացած աջակցություն կարևոր նպաստ է ունենալու ծրագրի հիմնական առաքելության իրականացման գործում։ Դարձի՛ր համընդհանուր հրաշքի մի մասնիկը «Տաքուկ Ձմեռ» ծրագրի միջոցով։
For transfers in AMD
Beneficiary name: ACC NGO
Beneficiary’s account No: 1930048910350200
For transfers in USD
Correspondent Bank:
Bank of Georgia, Tbilisi, Georgia
SWIFT: BAGAGE22
Beneficiary’s Bank:
Converse Bank CJSC, Yerevan, Armenia
SWIFT: COVBAM22
Beneficiary name: ACC NGO
Beneficiary’s account No: 1930048910350201