«Դեղաբույսերի բժշկական հատկությունները». Հակոբ Մակդիս Մուսոն Կրկին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում է

2018 թ. հունվարի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Այս անգամ հանդիպման հյուրն էր կենսաբան, բուսաբան Հակոբ Մակդիս Մուսոն: Նա մասնակիցների հետ խոսեց «Դեղաբույսերի բժշկական հատկությունները» թեմայի շուրջ, պատմեց տարբեր բույսերի բուժիչ հատկությունների մասին և թե ինչպես օգտագործել դրանք կենցաղում: Նա նաև իրազեկեց մասնակիցներին տարբեր մշակույթներում ավանդական բժկության մեջ օգտագործվող բույսերի մասին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։