Դրամաշնորհի և ֆինանսական աջակցության հնարավորություն սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ և համագործակցութամբ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) իրականացնում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում սիրով հայտարարում ենք սիրիահայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների և ֆինանսական աջակցության հայտերի ընդունման մասին:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող կամ վերջին 12 ամսվա ընթացքում ավարտած շրջանավարտ, ովքեր դիմելու պահին մասնագիտական պրակտիկա են անցնում:

Կրթաթոշակին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ Scholarship and Financial Aid Description and Application Form_Armenian:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 8-ը:

Խնդրում ենք դիմումի ամբողջական փաթեթը ներկայացրեք «Հալեպ» ՀԿ՝ Երևան, Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 545361 հեռախոսահամարով, կամ գրել էլեկտրոնային նամակ՝ irenag@aleppo-ngo.org և info@aleppo-ngo.org հասցեներին: