Դրամաշնորհի և ֆինանսական աջակցության հնարավորություն սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար

«Հալեպ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) սիրով հայտարարում է սիրիահայ ուսանողների և շրջանավարտների աջակցման նոր հնարավորության մասին:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը և «Հալեպ» ՀԿ-ն «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում նախատեսում են կրթաթոշակներ և ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանում սիրիահայ ուսանողներին և շրջանավարտներին:

Դիմորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական կամ լիցենզիա ստացած ոչ պետական ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող կամ շրջանավարտ (վերջին 12 ամսվա ընթացքում) և ընդգրկված լինի իր ուսմանը համապատասխան պրակտիկ աշխատանքում:

Կրթաթոշակի և ֆինանսական աջակցության ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտ և ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ:

Հիշեցնում ենք, որ հայտը համարվում է ամբողջական, եթե մասնակիցը լիովին լրացրել է դիմում-հայտը և ներկայացրել նշված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 53 69 հեռախոսահամարին, կամ էլեկտրոնային նամակ գրել lauras@aleppo-ngo.org և info@aleppo-ngo.org հասցեներով:

Կրթաթոշակի և ֆինանսական աջակցության դիմում-հայտ