ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությամբ սիրիահայ ընտանիքները ստացան մարդասիրական օգնություն
Ընդառաջ Ամանորին ս/թ դեկտեմբերի 27-ին ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Հոգեբանա- սոցիալական աջակցություն հակամարտության շրջանի երեխաներին․ սիրիահայեր» ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը թվով 60 սիրիահայ ընտանիքների հանձնեց մարդասիրական օգնության փաթեթներ։
Օգնությունը տրամադրվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակում։ Օգնությունը նախատեսված էր այն սիրիահայ ընտանիքների համար, որոնց անդամների շարքում կան երեխաներ։
«ՀԱԷՊ» կազմակերպությունը իր խորին երախտիքն է հայտնում ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին կարիքավոր սիրիահայերի խնդիրներին արձագանքելու և նախատոնական նվերներ հանձնելու համար։