Եվս մեկ ապացույց ամերիկահայ ընտանիքի կարեկցանքի և ձեռքմեկնումի ՝ ուղղված սիրիահայ ընտանիքների բարօրությանը Հայաստանում

Սույն թվականի հոկտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նաջարյան ընտանիքը կորուստ ունցավ․ մահացավ ընտանիքի մեծ հայրը՝ Արթուր Նադջարյանը։ Այդ վշտի ծանր պահին անգամ Փոլ և Ռաքել Նադջարյանների ընտանիքը անտարբեր չկարողացավ անցնել Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների խնդիրների կողքով։

Ընտանիքի խնդրանքով հուղարկավորության ծաղկեպսակների փոխարեն ընտանիքի բարեկամները կատարեցին դրամական նվիրատվություն՝ ի նպաստ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեության ապահովման։

Սիրելի տեր և տիկին Փոլ և Ռաքել Նադջարյաններ, մենք շնորհակալ ենք ձեզ կուռ վստահության համար, որ դուք շարունակաբար ցուցաբերում եք «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանն ու առաքելությանը։ Ձեր բարի կամքի դրսևորման շնորհիվ դուք կենսական աջակցություն ցուցաբերում Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքին։