70-ից ավելի երիտասարդներ ներկա գտնվեցին Հայաստանում առաջին արևմտահայերեն ներկայացմանը

«Թատրոնին կոչումը կյանքի և սրտի զարտողությունները բացատրելու մեջ է»- Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապի 160-ամյակը նշանավորվեց Հայաստանում առաջին արևմտահայերեն ներկայացման բեմադրմամբ: Ներկայացման հիմքում Զոհրապի «Փոստալը» նորավեպն էր:

Թատրոնը լավագույն երևույթն է, որ արտացոլում է կյանքի տարբեր ոլորտները, ցույց տալիս մարդկային թերություններն ու անկատարությունը և դրանք փոխելու միջոցներ առաջարկում: Բոլորս էլ ծանոթ կերպարներ ենք տեսնում մեր ծանոթների ու շրջապատող մարդկանց մեջ: Այն մի երևույթ է, որը բազմազան հույզեր է հաղորդում, մտածելու տեղիք տալիս ու շատ դաստիարակիչ է երիտասարդների ու, առհասարակ, բոլորի համար:

Սա է պատճառը, որ  «Հալեպ» ՀԿ-ը մեծապես կարևորում է մշակութային իրադարձությունների կազմակերպումը: Այս անգամ ներկայացումը նշանակալից էր, հատկապես, այն առումով, որ այն կազմակերպվել էր Գրիգոր Զոհրապի 160-ամյակի առթիվ և Հայաստանում բեմադրված առաջին ներկայացումն էր արևմտահայերենով:

Ավելի քան 70 երիտասարդներ ներկայացմանը ներկա էին «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հովանավորության շնորհիվ: Երիտասարդները ոգևորված էին ու վայելում էին ներկայացումը:

Նման իրադարձությունները կարևոր են, քանի որ դրանք նպաստում են ուսանողների մոտ ավելի լայն աշխարհայացքի ու մարդասիրական արժեհամակարգի ձևավորման վրա: Իսկ մենք՝ մեր հերթին կապահովենք, որ այսպիսի իրադարձությունները շարունակական լինեն:

Գրիգոր Զոհրապը հայկական նորավեպի վարպետն է: Նա գրում էր իր ապրածի մասին ու շատ լավ էր պատկերացնում մարդկային հատկանիշները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առանձնահատկությունները: Զոհրապը կարողանում էր ճշգրիտ ու վառ կերպով նկարագրել դեմքերն ու ժեստերը, հստակ պատկերել մադրկային ողբերգությունն ու կերպարի որակները: