Երևանի կենդանաբանական այգու փոքրիկ սիրիահայ հյուրերը

Ս/թ․ հունիսի 24-ին մանկապատանեկան հավաքների շուրջ 33 սիրիահայ մանուկներ իրենց ուսուցիչների հետ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։

Երեխաները անցկացրին հրաշալի ժամանակ՝ վայելելով զվարճալի կենդանիների ու գունազարդ թռչունների ընկերակցությունը։

Մեր հմուտ դաստիարակները երեխաներին ներկայացրին կենդանաբանական այգու բնակիչներին, կազմակերպեցին նրանց հետաքրքիր զբոսանքը գեղեցիկ այգու տարածքով։

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությանը՝ հանձին Երևանի կենդանաբանական այգու տնօրեն պարոն Խաչատրյանի, ով ապահովեց տոմսերը մեր սիրիահայ մանուկների համար։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։