Զատիկը Վահագնի թաղամասում

 

Ապրիլի 20-ին, ժամը 13:30-18:00 տարբեր միջոցառումներով Վահագնի թաղամասում նշվեց Սուրբ Զատիկը՝ հայկական ավանդական արարողություններով, մրցույթներով, կենդանի երաժշտությամբ, որի ընթացքում կազմակերպվեց վաճառք և աճուրդ, որի նպատակն էր աջակցել Հայաստանի շրջաններում ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել սիրիացիներին:

Բարեգործական վաճառքից ու աճուրդից ստացված գումարի մի մասը կուղղվի սահմանամերձ գյուղերին ՝ նպաստելով սահմանամերձ շրջաններում աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության և ձեռներեցության զարգացմանը:
Իսկ գումարի մյուս մասը կուղղվի «Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպությանը՝ սիրիահայերին օժանդակության ցուցաբերելու նպատակով:
Վահագն Հովնանյանի հրավերով բարգործական վաճառքին մասնակցեցին նաև «Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը յուրատեսակ արևելյան քաղցրավենիքներով իր ներդրումն ունեցավ կազմակերպված բարեգործությանը:
«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Վահագնի թաղամասի տնօրինությանը և հույս հայտնում, որ համագործակցությունը կլինի շարունակական: