Թաղիքագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար

 

Aleppo-DVV2015 թ. ապրիլի 16-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ մեկնարկեց «Թաղիքագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար» երկամսյա ծրագիրը:

Վերջինս հնարավորություն է ընձեռում տաս սիրիահայ կանանց ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ թաղիքագործության վերաբերյալ:  Ինչպես նաև կիրառելով ծրագրից ստացված գիտելիքները՝ կանայք կկարողանան հասնել շոշափելի արդյունքների ծրագրի շրջանակում և ծրագրի ավարտից հետո։

Ծրագրի իրականացման հիմքում ընկած է սիրիահայ կանանց ձեռներեցության զարգացումը, նրանց տնտեսական մասնակցության խթանումը և սոցիալական պայմանների բարելավումը:

Թաղիքագործության դասընթացները իրականացվում են «Կենաց Տուն» մշակութային կենտրոնի ղեկավար՝ տիկին Լալա Մնեյանի կողմից։