Թատերական ներկայացումների անվճար տոմսեր՝ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում  «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը կազմակերպում է հանդիպումներ սիրիահայ կանանց համար, որոնք նպատակ ունեն նպաստելու վերջիններիս ինտեգրմանը հայ հասարակությանը։

Ծրագրի շրջանակներում սիրիահայ կանանց տրամադրվում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայացումների անվճար տոմսեր՝ հայկական թատերական արվեստին ծանոթանալու և առօրյան առավել հետաքրքիր դարձնելու համար։ Սիրիահայ կանայք արդեն իսկ մասնակցել  են «Գնա մեռի, արի սիրեմ» և «Պատվի համար» ներկայացումներին և կիսվել են իրենց դրական տպավորություններով։

Վերոնշյալ թատրոնների անվճար տոմերի տրամադրումը կրելու է շարունակական բնույթ և խրախուսվում է սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը ներկայացումներին։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։

Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։