Թափուր աշխատատեղ: Գրասենյակի համակարգող

Վայրը՝ Երևան, Հայաստան
Դրույքը՝ Ամբողջ

Գործատուի մասին։ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) 2013 թվականից ի վեր Հայաստանում գործող մարդասիրական, ոչ-կառավարական, ոչ-առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Սիրիայից տեղահանված անձանց: «Հալեպ» ՀԿ-ը մշակում և իրականացնում է Հայաստանում փախստականների պաշտպանությանը, աջակցմանը և հզորացմանն ուղղված երկարատև և կայուն ծրագրեր, որոնք նպաստում են տեղահանված անձանց վերաբնակեցմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև ապահովում՝ փախստականների իրավունքների պաշտպանությունը սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում:

Իր գործունեության ընթացքում  «Հալեպ» ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 6200 սիրիահայի (շուրջ 1850 ընտանիքի):

Աշխատանքի ամփոփ բնութագիր։ Գրասենյակի համակարգողը ապահովում է կազմակերպության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով գրասենյակի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը և ծրագրային վերահսկողություն. այն է կազմակերպել, ծրագրել, համակարգել, ղեկավարել և վերահսկել գրասենյակի աշխատանքների ընթացիկ գործունեությունը։

Հիմնական պարտականություններ՝

– համակարգել, վերահսկել և կառավարել գրասենյակի անձնակազմի ողջ գործունեությունը և պատասխանատվություն կրել գրասենյակային ծառայողներին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման համար,

– մասնակցել կազմակերպության քաղաքականության և կազմակերպության գործունեության ռազմավարության մշակմանը և ապահովել դրանց իրականացումը,

– համակարգել և վերահսկել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական օգնության տրամադրումը՝ ներառյալ պարենային, հիգենիկ և հագուստների փաթեթների, ֆինանսական օգնության տրամադրում,

– վերահսկել կազմակերպության գույքի պահպանությունը և արդյունավետ օգտագործումը,

– համակարգել և վերահսկել կազմակերպության կողմից իրականացվող «Հյուրընկալիր մի ընտանիք» մարդասիրական բնակարանային ծրագրի իրականացնումը,

– մշակել և կազմել գործնական նամակներ (դիմումագրեր, խնդրագրեր, շնորհակալագրեր, շնորհավորագրեր, ցավակցագրեր, տեղեկանքներ), աշխատանքային պայմանագրեր, մամլո հաղորդագրություններ, հաշվետվություններ,

– կատարել կազմակերպության նախագահի հանձնարարականները և բարձրագույն մարմնի որոշումները,

– ապահովել կազմակերպության համագործակցությունը կառավարության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու նպատակով,

– մասնակցել հանդիպումների, վարել բանակցություններ և ներկայացնել կազմակերպության, կազմակերպության անդամների և շահառուների շահերը տեղական և միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,

– ապահովել կազմակերպության անձնակազմի արդյունավետ փոխգործակցությունը, ուղղել նրանց գործունեությունը դեպի կազմակերպության զարգացում, կատարելագործում և կազմակերպության արդյունավետության բարձրացում,

– իրականացնել գրասենյակում առկա թափուր հաստիքների համալրմանն ուղղված աշխատանքներ,

– նախագահի ստորագրությանը ներկայացնել համապատասխան փաստաթղթեր,

– ապահովել կազմակերպության արխիվային գործի վարումը,

– ապահովել և վերահսկել կազմակերպության գործունեության լուսաբանումը,

– ապահովել կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումների առաքումը գրասենյակի աշխատակիցներին,

– մշակել և կազմել կազմակերպության տարեկան գործունեության մասին տեղեկագիր,

– իրականացնել ծրագրային վերահսկողություն և կատարել այլ գործառույթներ՝ ըստ պահանջի։

Պահանջվող որակավորումները և հմտությունները՝

  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ տեղական կամ միջազգային հասարակական կազմակերպություններում,
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է հանրային կառավարման, ծրագրերի կառավարման, հանրային քաղաքականության, մարդկային ռեսուրսների կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում)
  • Օտար լեզուների իմացություն (հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց, ռուսերենի և արաբերենի իմացությունը ցանկալի է),
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office, Adobe Acrobat),
  • Գերազանց վերլուծական, խնդիրներին արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Նախագծեր կառավարելու ունակություն,
  • Նախաձեռնելու, սեղմ ժամկետներում հանձնարարություններն ավարտելու և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Ներկայացման և միջանձնային հաղորդակցություն վարելու գերազանց հմտություններ։

Ինչպե՞ս դիմել աշխատանքին։ Խնդրում ենք career@aleppo-ngo.org էլ-փոստին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե) և հետաքրքրության նամակը՝ նշելով ակնկալվող վարձատրության չափը: Էլ-փոստի վերնագրում խնդրում ենք նշել “Office Manager 2019” արտահայտությունը:

«Հալեպ» ՀԿ հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և աշխատանքի ընդունման կարգում չի կիրառում խտրական վերաբերմունք: Հնարավորինս ուժեղ աշխատանքային թիմ կառուցելու համար մենք բաց ենք դիմորդների բազմազանությանը՝ անկախ նրանց ռասսայից, ազգությունից, սեռից, սեռական կողմնորոշումից և ֆիզիկական կարողություններից: