Թափուր աշխատատեղ: Փախստականների աշխատանքային իրավունքների հետազոտող

Թափուր աշխատատեղ
Փախստականների աշխատանքային իրավունքների հետազոտող

Վայրը: Երևան, Հայաստան
Պայմանները: Ամբողջական կամ կես դրույք/ ֆիքսված ժամանակահատված
Դիմելու վերջնաժամկետը: նոյեմբերի 2, 2018թ.
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը: նոյեմբերի 15, 2018թ.

 Գործատուի մասին: «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) 2013 թվականից ի վեր Հայաստանում գործող մարդասիրական, ոչ-կառավարական, ոչ-առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Սիրիայից տեղահանված անձանց: «Հալեպ» ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում փախստականներին ուղղված պաշտպանության, աջակցման և հզորացման ծրագրեր, մշակում և իրականացնում է կայուն ծրագրեր, որոնք նպաստում են նրանց վերաբնակեցմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև ապահովում է փախստականների իրավունքների պաշտպանությունը սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում: 2013 թվականից ի վեր «Հալեպ» ՀԿ-ն աջակցել է ավելի քան 6200 սիրիահայերի (շուրջ 1840 ընտանիք): Կազմակերպությունն իրականացնում է համապարփակ ուսումնասիրություններ և իրագործում բազմաթիվ նախաձեռնություններ` տեղահանված խոցելի ընտանիքներին մարդասիրական, սոցիալական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն տրամադրելու համար:

Աշխատանքի ամփոփ բնութագիրը: Հետազոտողի աշխատանքի նպատակն է անցկացնել իրավական դաշտին և քաղաքականությանը վերաբերող հետազոտություն և վերլուծություն, որը կնպաստի «Հալեպ» ՀԿ-ի ջանքերին` պաշտպանելու փախստականների, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց և ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու աշխատանքային իրավունքները: Հետազոտողն անմիջականորեն հաշվետու է լինելու կազմակերպության գործադիր տնօրենին:

Աշխատանքի նկարագիրը: Փախստականների և քաղաքացիների աշխատանքային իրավունքը հիմնարար իրավունքներից է, որը պետք է ազատորեն կիրարկվի միջազգային մարդու իրավունքների, աշխատանքի և փախստականների իրավունքների ներքո: Փախստականների և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը ոչ միայն կարևոր է նրանց կենսական կարիքների ապահովման համար, այլև սոցիալական խոցելիությունը նվազեցնելու, դիմակայունությունն ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու համար: Հետազոտողը պետք է ուսումնասիրի իրավական և նորմատիվ այն շրջանակների առկայությունը, դերն ու ազդեցությունը, որոնք Հայաստանի Հանրապետությունում ապահովում են փախստականների և քաղաքացիների աշխատանքային իրավունքը, ինչպես նաև պետք է բացահայտի սիրիահայերի աշխատանքային իրավունքի ընդհանուր խախտումները Հայաստանում:

Հիմնական պարտականությունները:

  • Ուսումնասիրել Հայաստանում փախստականների և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների, փախստականների և զբաղվածության մասին օրենքների ու քաղաքականության իրականացման վերաբերյալ գոյություն ունեցող գրականությունը, նյութերն ու անցկացնել դաշտային հետազոտություն:
  • Սահմանել մարդու իրավունքներին վերաբերող տեղական և միջազգային այն օրենսդրական շրջանակը, որը նպաստում և խոչընդոտում է մտահոգության առարկա հանդիսացող անձանց աշխատանքային իրավունքներին Հայաստանում:
  • Բացահայտել Հայաստանում փախստականների աշխատանքային իրավունքների (այդ թվում՝ ինքնազբաղվածության) պաշտպանությանն ու կիրարկմանն ուղղված կառավարության և փախստականների հարցերով զբաղվող համայնքի պարտավորությունների նորմատիվային բացերը:
  • Սահմանել մտահոգության առարկա հանդիսացող անձանց շրջանակում հարկադիր աշխատանքի և մանկական աշխատուժի դեմ պայքարի և կանխարգելման ձևերը:
  • Ուսումնասիրել այն արգելքները, որոնք սահմանափակում են աշխատելու իրավունքը (ներառյալ տեղեկատվության մատչելիությունը/բացակայությունը, մասնագիտական ուսուցման ոչ պատշաճ մակարդակը, թղթաբանական, մշակութային, լեզվական գործոնները և այլն):
  • Հստակեցնել մտահոգության առարկա հանդիսացող խմբի զբաղվածությանը վերաբերող սոցիալական պաշտպանության մեխանիզմները՝ ներառյալ սոցիալական ապահովությանը, նվազագույն աշխատավարձին, մայրության պաշտպանությանը, աշխատաժամին, աշխատավայրում անվտանգությանը, առողջությանը վերաբերող և այլ դրույթներ:
  • Գործադիր մարմնի կողմից լիազորվելով՝ ներկայացնել «Հալեպ» ՀԿ-ն գործընկերների հետ հանդիպումներում, ներառյալ կառավարական և հանրային քննարկումնրին և ոլորտին վերաբերող այլ հանդիպումների ժամանակ:

Ակնկալվող արդյունքներ:

  • Հայերեն և անգլերեն լեզուներով մեկ զեկույց, որը ներառում է քանակական և որակական հետազոտության արդյունքները և ներկայացնում է իրավական, ադմինիստրատիվ և քաղաքականությանը վերաբերող վերլուծություն և շահերի պաշտպանության առաջարկություններ, որոնք պետք է ներկայացվեն շահագրգիռ կողմերին:
  • Մամլո հաղորդագրություն հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Հետազոտության արդյունքներն ամփոփող 3-5 էջանոց զեկուցագիր (հայերեն և անգլերեն):
  • Աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող սոցիալական մեդիա արշավի պլան:
  • Հետազոտության արդյունքների մեկ ներկայացում և քննարկում շահագրգիռ կողմերի հետ՝ «Հալեպ» ՀԿ-ի հետ նախապես համաձայնեցմամբ:

Պահանջվող որակավորումները:

  • Իրավունքի, մարդու միջազգային իրավունքների ու պաշտպանության կամ այլ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն:
  • Մարդու իրավունքների ոլորտում նվազագույնը 3 տարվա հետազոտության և/կամ շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման, գնահատման և վերլուծության փորձ, նախընտրելի է աշխատանքային իրավունքի ուղղությամբ:
  • Հետազոտություն անցկացնելու և այն գրավոր շարադրելու գերազանց հմտություններ, ներառյալ կարևոր տեղական և միջազգային օրենսդրական կարգավորումները սահմանելու և վերլուծելու կարողությունը:
  • Հավաքագրած տվյալներն ու վերլուծությունները կոնկրետ և կիրառելի առաջարկություններում ներառելու ունակություն:
  • Հայաստանյան և միջազգային մակարդակներում փախստականներին և աշխատանքային իրավունքներին վերաբերող պաշտպանության մեխանիզմների մասին գիտելիքներ:
  • Նախաձեռնելու, սեղմ ժամկետներում հանձնարարություններն ավարտելու և թիմային աշխատանքի հմտություններ:
  • Հանրայնորեն ներկայանալու և միջանձնային հարաբերություններ վարելու գերազանց մակարդակ:
  • Հայերենի և անգլերենի վարժ իմացություն:

Ինչպես դիմել: Խնդրում ենք մեկ PDF ֆայլով career@aleppo-ngo.org հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե) և հետաքրքրության նամակը՝ նշելով ակնկալվող վարձատրության չափը: Էլ. փոստի անվան տողում նշեք “Labor Rights Researcher Applications 2018” արտահայտությունը: ԱՄՆ քաղաքացիները չեն կարող դիմել այս պաշտոնին: Դիմելու վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 2-ը:

Աշխատանքի նկարագրությունը PDF տարբերակով՝ JD.Labor Rights Researcher_Armenian

«Հալեպ» ՀԿ-ն հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և աշխատանքի ընդունման կարգում չի կիրառում խտրական վերաբերմունք: Հնարավորինս ուժեղ աշխատանքային թիմ կառուցելու համար մենք բաց ենք դիմորդների բազմազանությանը՝ անկախ նրանց ռասսայից, ազգությունից, սեռից, սեռական կողմնորոշումից և ֆիզիկական կարողություններից: