Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը և ինչպե՞ս է այն ազդում մեր կյանքի վրա

2019թ. փետրվարի  15-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումներից մեկը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրը հոգեբան Աշխեն Մկոյան էր, ով հանդիսանում է «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավարը։

Հանդիպմանը հյուրը խոսեց էմոցիոնալ ինտելեկտի (EI) մասին՝ ինչպես կյանքում օգտագործել էմոցիաները որպես ռեսուրս և ինչ դեր ունեն դրանք մեր կյանքում։

Էմոցիոնալ ինտելեկտը հենց սեփական հույզերը և զգացմունքները հասկանալու, կառավարելու և արդյունավետ արտահայտելու ընդունակությունն է:

Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝  «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է  օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝աջակցելով նրանց սոցիալհոգեբանական վերականգմանը:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում: Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):