Ինթերնշիփի հնարավորություն Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների համար

Ինթերնշիփի հայտարարություն 

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր 

Վերջնաժամկետ՝ 10 Հոկտեմբերի, 2019թ.

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում է վճարովի ինթերնշիփային ծրագիր, որն իրականացվելու է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Եթե դու ունես հայաստանյան բուհերից որևէ մեկի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան, սակայն չես կարողանում գտնել աշխատանք՝ աշխատանքային փորձի պակասի պատճառով, ապա «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս քեզ ձեռք բերել փորձ՝ ինթերնշիփի միջոցով հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում: 20-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, կարող են դիմել իրենց կրթությանը համապատասխան ինթերնշիփային ծրագրին: Մանրամասների համար հետևեք հղմանը՝ Internship Announcement 2019, Arm/English.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 10 Հոկտեմբերի 2019թ. 

Դիմումներն ուղարկել Արաքս Մարտիրոսյանին`  araksmartirosyan@aleppo-ngo.org  էլ. հասցեով կամ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակ:

Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11 (մուտքը Աբովյան փողոցից), -1 հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/096 545361 հեռախոսահամարին:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներն ու մասնագիտական հմտությունների բարելավումը, որոնք մեկնարկել են 2018 թ. մարտին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: