Կիսվում ենք Նոր տարվա տպավորություններով. «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն հյուրընկալեց սիրիահայ երեխաներին

2018 թվականի հունվարի 13-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Այս շաբաթվա թեման նվիրված էր Ամանորյա տոնակատարություններին: Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին, թե ինչպես են դիմավորել Նոր տարին և կիսվեցին իրենց հուզմունքներով, տպավորություններով և առաջիկա տարվա սպասելիքներով:

Ավարտին արդեն սաները նկարեցին, խաղեր խաղացին և ամփոփեցին հերթական հանդիպումը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

s

s