«Կիւլապի Կիւլպէնկեան» հիմնադրամի փոխտնօրեն Քարմեն Գյուլբենկյանի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոն

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող անձանց կենտրոնը ս/թ․ապրիլի 11-ին իր հարկի տակ հյուրընկալել էր «Կիւլապի Կիւլպէնկեան» հիմնադրամի փոխտնօրեն, ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» կազմակերպության աջակից կառույցի գործադիր մարմնի անդամ և ազգային բարերար տիկին Քարմեն Գյուլբենկյանին։

Այցի շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի տիկին Լուսին Շոհմելյանը և «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տնօրենուհի Ալին Մոմճյանը տիկին Գյուլբենկյանին մանրամասն ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանում հաստատված հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց՝ հիմնականում երեխաներին, համապատասխան դասընթացների և վարժանքների միջոցով հարթել իրենց ուղին քաղաքացիական կյանքում։

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները յուրովի արտահայտելով իրենց երախտագիտությունը տիկին Գյուլբենկյանի կողմից հատկացված ուշադրությանը՝ հանդես եկան երգով։

Այցի ավարտին տիկին Գյուլբենկյանը բարձր գնահատելով «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեությունը՝ կարևորեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության բազմաճյուղ գործունեությունը, և իր շնորհակալական խոսքը հղեց նաև «Արևիկ-Հայաստան» կենտրոնի ուսուցչական կազմին անձնանվեր աշխատանքի համար։

20160411_124536 20160411_124524_030 20160411_124352 20160411_124333 20160411_123155 20160411_123058 20160411_122633 20160411_121735 20160411_12164320160411_12452320160411_124457 (1)20160411_12475812999589_10201367838155481_1069024839_o