Կոչ Աշխարհասփյուռ Հայորդիներին. Հալէպում վիճակը օրհասական է

Deadly Blasts Rip Through Aleppo, Syria

Ուշադրությո´ւն

Կոչ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայ բարերարներին՝

Վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մի շարք սիրիահայեր դիմել են Երևանում գտնվող «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը` օգնելու իրենց կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված հարազատներին, ովքեր Հալեպում տիրող պատերազմական վիճակից փրկվել և տեղափոխվել են Լիբանան, ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։

Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։

Այս օգնությունը չի ենթադրում համայնքի պարպում, քանի որ տեղի չի ունենալու զանգվածային տեղափոխում։ Այս կոչը վերաբերում է միայն այն հալեպահայերին, ովքեր նյութական պատճառներով չեն կարողանում Լիբանանից տեղափոխվել Հայաստան:

Հարկ է նշել, որ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու մեկ ուղղությամբ տոմսի գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է՝

  • 360-380$ (MEA օդանավի տոմս մեկ ուղղությամբ՝ Լիբանանից Հայաստան՝ ներառյալ 30 կիլոգրամ)։

կամ

  • 285$ (Flydubai օդանավի տոմս մեկ ուղղությամբ՝ Լիբանան – Դուբայ – Հայաստան՝ ներառյալ 30 կիլոգրամ)։

կամ

  • 265$ (Flydubai օդանավի տոմս մեկ ուղղությամբ՝ Լիբանան – Դուբայ -Հայաստան՝ ներառյալ 20 կիլոգրամ)։

Ներառյալ երկրի ներսում կատարվող ծախսերը՝

  • 50$ (հանրակառքով փոխադրության ծախս՝ ներառյալ 2 ճամպրուկ),
  • 17$ (ելքի արտոնագրի վճար),
  • 20$ (Լիբանանի օդանավակայան հասնելու տաքսու գումարը),
  • 8$ (Երևանի օդանավակայանից փոխադրակառքի ծախսը),
  • 25$ (այլևայլ ծախսեր, որոնք պետք է տրամադրվեն ճամփորդող անձին),

Այս հաշվարկը կատարվել է նկատի ունենալով 1$=290 սիրիական ոսկու։

Յուրաքանչյուր բարերարի կտրամադրվի իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները:

Հավելյալ մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել

«Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ (00374)-10-545369

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց (հայտը ստորև) կամ կազմակերպության հաշվեհամարներին:

ԱՄՆ Դոլլար
Հավելյալ նշումներ կամ հաղորդագրություն