Կրթաթոշակներ ԱՐՑԱԽՑԻ ուսանողներին. «ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ

Վերջնաժամկետ՝ 27 նոյեմբերի 2020թ.

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) հայտարարում է կրթաթոշակների բաց մրցույթ` Արցախցի ուսանողների համար, ովքեր սովորում են ՀՀ և Արցախի համալսարաններում ու քոլեջներում:

Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա»  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

Պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով (հայերեն կամ անգլերեն)՝

Դիմումի ամբողջական փաթեթը  ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ՝  Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ կամ ուղարկել araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին: