Կրթաթոշակային հնարավորություններ լիբանանահայ ուսանողների համար

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) հայտարարում է համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ` աջակցելու վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստանում բնակություն հաստատած և հայաստանյան բուհեր ընդունված լիբանանահայ ուսանողների համար (2020-2021 թթ.  ուս. տարվա աշնանային կիսամյակ):  

Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա»  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ  փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով (հայերեն և անգլերեն)՝

Armenian: ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

English: Scholarship Application Form

Դիմումի ամբողջական փաթեթը  ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ՝  Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/096 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին: