Կրթաթոշակային հնարավորություններ երիտասարդների համար

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ)  «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրով հայտարարում է ուսանողների (սիրիահայ, իրաքահայ և այլ տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացիներ) համար նախատեսված կրթաթոշակների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:

Կրթաթոշակին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ 

Հայերեն՝ ՀԱԼԵՊ-ՀԿ-Կրթաթոշակի-դիմում-հայտ-2020թ․.pdfAleppo-NGO-Անգլերեն՝ Scholarship-Application-Form_English-2020.pdf

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 16-ը:

Դիմումի ամբողջական փաթեթը  ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ՝  Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/096 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին: