«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ձեռարվեստի հանձնախումբը մասնակցեց ամանորյա տոնավաճառին

2018 թվականի դեկտեմբերի 23-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) ձեռարվեստի հանձնախումբը մասնակցեց Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցող նախատոնական տոնավաճառին։

Ձեռարվեստի հանձնախումբը հանրությանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ասեղնագործությամբ զարդարված տոնական ձեռագործ աշխատանքներ և այլ տարատեսակ գեղեցիկ աշխատանքներ, որոնք տոնական մթնոլորտ են ստեղծում տանը։

Մասնակցությունը տոնավաճառին հնարավոր դարձավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել» ծրագրի շրջանակում, որը իրականացնում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին համագործակցության և աջակցության համար։